ԼՂՀ հակամարտությունը չունի որևէ ռազմական լուծում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
”ԼՂՀ-ի հարցում ՆԱՏՕ-ն որևէ դեր չունի, բայց մենք աջակցում ենք Մինսկի խմբի աշխատանքներին և ավելի լայն Մինսկի գործընթացին՛՛,-այսօր Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք համապատասխանում է Ադրբեջանի պես ագրեսիվ երկրի հետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի կարգավիճակին և ինչպես է են այս կառույցում գնահատում Ադրբեջանի հակահայկական հայտարարությունները:
՛՛Մենք գործընկերային հարաբերություններ ունենք և Հայաստանի, և Ադրբեջանի հետ, և Ադրբեջանի հետ վարում ենք քաղաքական երկխոսություն ու ունենք կիրառական համագործակցություն: Բոլոր հանդիպումների ժամանակ թե Հայաստանում, թե Ադրեջանում մենք միշտ շեշտում ենք այն կարևորությունը, որ տալիս ենք այդ խնդրի խաղաղ կարգավորմանը՛՛,-հավելեց Ջեյմս Ապատուրայը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծեց, որ հայտնեց, որ մեսիջ է հղել, թե ԼՂՀ հակամարտությունը չունի որևէ ռազմական լուծում. ՛՛Հստակ նշել ենք, որ միակ լուծումը բանակցային և փոխզիջումային տարբերակով պետք է լինի: Բոլորի համար հստակ է, թե տարածաշրջանի բոլոր երկրները որքան քաղաքական ու տնտեսական օգուտներ կքաղեն խաղաղ կարգավորումից՛՛:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հիշեցրեց, որ մոտ ապագայում ծրագրեր կան հանդիպումներ անցկացնելու երկու կառավարությունների միջև և իրենք հույս ունեն, որ Մինսկի խմբի աջակացությամբ որքան հնարավոր է շուտ կլինի այս խնդրի խաղաղ կարգավորումը: