06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Որն է հայ կանանց գենետիկ առանձնահատկությունը․ գիտնականները բացահայտել են

Դանիացի, հայ, ռուս եւ բրիտանացի գիտնականները պարզել են, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8 հազար տարիների ընթացքում գենետիկ տեսանկյունից բացարձակ չեն փոխվել։ Նման եզրահանգմամբ ուսումնասիրությունը հրապարակվել է Current Biology ամսագրում, հայտնում է Lenta.ru-ն։ 

«Մենք չկարողացանք հայ կանանց գենոֆոնդում որեւէ փոփոխություն գտնել այդքան երկար ժամանակահատվածի ընթացքում։ Սա շատ հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակահավածում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխություններ է կրել, ինչը սակայն, կին-բնակչության վրա չի ազդել»,- ասում են ուսումնասիրության հեղինակներ Աշոտ Մարգարյանը եւ Մորտեն Ալլենտոֆտը։

Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ ուսումնադիրելով Հայաստանից եւ ԼԵռնային Ղարաբաղից հնագույն մասունքների գենը։ Ամենահին նմուշը 7,8 հազար տարվա է։ 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ