24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանցի ներգաղթյալի մայրը պատրաստ է ինքն իրեն պայթեցնել

25-ամյա Եգոր Շչերբատովի սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովի մայրը համոզված է, որ իր որդին անմեղ է: Տեսահսկման տեսախցիկներում, ինչպես հավաստիացնում է Ասյամյան Զեյնալովան, լրիվ ուրիշ մարդ է, փոխանցում է Lifenews-ը:

“Ես չեմ հավատում, որ նա մեղավոր է, սակայն եթե նույնիսկ մեղավոր է, ինչո՞ւ են նրան ծաղրանքի ենթարկում: Ինչո՞ւ են նրան ծեծում: Եթե նա մեղավոր է, ապա կան համապատասխան օրենքներ, թող նրան դատեն այդ օրենքներով: Իսկ ծաղրանքները բոլոր սահմաններից դուրս են: Ես բողոքելու եմ բոլոր ատյաններին”,- վրդովվել է Ասյամյանը:

Նրա հետ համաձայն է նաև Օրհանի հայրը՝ Զահիդ Զեյնալովը: “Ես չեմ հավատում, որ Օրհանը կարող է սպանություն գործել: Այլևս ոչինչ չեմ կարող ասել, ձերբակալությունից հետո ես նրա հետ չեմ խոսել: Նա լավ դաստիարակություն է ստացել, անցել է զինվորական պատրաստություն և բավականին կարգապահ է: Ինչպես կարող եմ ասել, որ նա է սպանել”,- ասել է նա:

Եթե Օրահանին սխալ դատապարտեն եւ շարունակեն ծաղրանքի ենթարկել, ապա նրա մայրը խոստացել է, որ ինքնասպան կլինի: “Կարեւորը այն է, որ նրան չծեծեն եւ չնսեմացնեն, հակառակ դեպքում ես կգնամ այնտեղ և ինքս ինձ կպայթեցնեմ: Կթափեմ այնտեղ իմ արյունը”,- ասել է կինը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ