25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպես է 6-ամյա փոքրիկը վերադարձվել ԻՊ-ի գերությունից․ հուզիչ պատմություն

Գրեթե երեք տարի գերության մեջ անցկացնելուց հետո իրաքցի քրիստոնյա աղջնակը վերջապես միավորվել է ընտանիքի հետ։ Փոքրիկին առեւանգել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները՝ 2014-ին, հայտնում է 316NEWS-ը։

Քրիստինա Աբադուին դիմավորել են ընտանիքի անդամները։ Աղջիկը, ով արդեն 6 տարեկան ա, ազատագրվել է Իրաքի հատուկ ծառայությունների շնորհիվ։

«Դա շատ հուզիչ պահ էր, բոլորը երգում ու պարում էին»,- պատմում է ականատեսներից մեկը։ 

Աղջիկը լավ տեսք ունի, առողջ է։ Միակ խնդիրն այն է, որ Քրիստինան ոչ ոքի չի ճանաչում, շոկի մեջ է։

Փոքրիկին փախցրել էին քրիստոնեական Կարակաշ քաղաքից։ Երբ ահաբեկիչերը ներխուժել են քաղաք՝ 2014-ին, քրիստոնյաները նրանց են տվել բոլոր ոսկեղենն ու հարստությունը, սակայն նրանք փախցրել են նաեւ փոքրիկ Քրիստինային։ Փոքրիկի մայրը՝ Աիդան, աղաչել է բաց թողնել դստերը, սակայն նրան չեն խղճացել։ Կնոջը թվում էր, թե դստերը հավերժ կորցրել է, սակայն հրաշք է տեղի ունեցել։ Այսօր փոքրիկը ծնողների կողքին։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ