Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել ռուս տղային
Մոսկվայի Բիյուլեւո շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը, ում երեկ ձերբակալել էին, հարցաքննության ընթացքում ընդունել է մեղքը, տեղեկացնում է lenta.ru-ն:
Օրհան Զեյնալովը տեղափոխվել է մեկուսարան։
Հարկ է նշել, որ կասկածյալ Օրհան Զեյնալովը ձերբակալվել էր Կոլոմնա բնակավայրում եւ ուղղաթիռով տեղափոխվել էր Մոսկվա։ Նա ձերբակալվել է ՌԴ Արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցների աջակցությամբ։