21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվել է.ԱՀ ՊԲ

Հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից,  հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, շնորհիվ իրենց մարտավարամասնագիտական բարձր պատրաստվածության և դիրքային համակարգերի տեխնիկական պատշաճ կահավորվածության,  ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և, հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը հայկական առաջնագծի մերձակա հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:

Ներթափանցման փորձը կանխելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ