27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բելգիացի սենատորը հիացել է Արցախի բնությամբ և ուտելիքով

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի  23-ին  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի,  ՀՅԴ Հայ Դատի   Եվրոպայի հանձնախմբի   գրասենյակի ղեկավար  Գասպար Կարապետյանի  ուղեկցությամբ այցելել է   Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել  և հարգանքի   տուրք մատուցել   արցախյան ազատամարտում հայրենիքի  պաշտպանության համար զոհված քաջորդիների և   Հայրենական մեծ  պատերազմի զոհերի հիշատակին:   

Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը   ճանաչողական այցով եղել է Ստեփանակերտի ականազերծում իրականացնող կամակերպությունում   և Արցախի  օդանավակայանում:  Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը և միջազգային չափանիշերին համապատասխանող   ավիասարքավորումներին:

Բելգիացի  սենատորը   եղել է նաեւ «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում,   շրջել  մառաններում, արտադրամասերում,  ծանոթացել  արտադրության տեսակներին: Եվրոպացի հյուրին ներկայացրել են նաև  գործարանի հիմնադրման պատմությունը:

Յորիս Պոշետն  այնուհետև  եղել է   հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտում: Եվրոպացի հյուրը ծանոթացել է   հնավայրին, Տիգրանակերտում ընթացող պեղումներին, իսկ թանգարանում  լսել քաղաքի պատմությունը: 

Այնուհետեւ Ստեփանակերտում պատգամավորն այցելել է  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսում  են ստանում 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխա: Չթաքցնելով հիացմունքը`  Յորիս Պոշետը  նշել է, որ Արցախն ունի հիանալի երիտասարդություն և հավելել,  որ  «Թումոյի» սաների ստեղծագործ միտքն ապագայում  վստահաբար կդառնա  Արցախի տնտեսության զարգացման բանալին:   Իսկ իր աղոթքն առ Աստված  Բելգիացի սենատորը  հղել է Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ  Ղազանչեցոց եկեղեցում: 

Յորիս Պոշետի այցը հայկական երկրորդ հանրապետություն  բավականին հագեցած էր: Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորն Արցախի ու արցախցու  մասին ստացած իր տպավորություններն   ամփոփել է   Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի   ժամանակ:  Լրագրողների հետ հանդիպմանը  Յորիս Պոշետը նախ հանդես է եկել ներածական խոսքով:    Անդրադառնալով իր այցին` սենատորը,  չթաքցնելով հիացմունքը,  նշել է.

«Անցնող օրերին ես պատիվ ունեցա հանդիպելու  Արցախի Նախագահի, Ազգային ժողովի   նախագահի,  պատգամավորների,  արտաքին գործերի և մշակույթի նախարարների հետ:   Այդ հանդիպումներն   ինձ հնարավորություն տվեցին առավել մանրամասն ծանոթանալու  Արցախի առջև ծառացած  մարտահրավերներին:   Պետք  է ասեմ, որ անչափ  ուրախ էի  այստեղ լինելու համար և  հնարավորության դեպքում ապագայում անպայման նորից կայցելեմ:   Հիացած եմ ընդունելությամբ, բնությամբ և   համեղ ուտելիքներով»:  

Այնուհետև   լրագրողների հետ հանդիպումը   շարունակվել է    հարց ու պատասխանով:

Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական  խորհրդարանի անդամ  Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն  կայացել է   ՀՅԴ Հայ Դատի   Եվրոպայի հանձնախմբի   գրասենյակի ղեկավար  Գասպար Կարապետյանի   նախաձեռնությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ