22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանցիներն ահաբեկում են վրացիներին

 

Հուլիսի 18-ին Թբիլիսիում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի հանդիպումը տեղի “Սամտրեդիա”-ի և ադրբեջանական “Ղարաբաղ”-ի միջև… Բաքվում բավական նյարդայնանում են վրացական թիմերի հետ հանդիպումից առաջ,քանի որ պատմությունը ցույց է տալիս,որ երկու երկրների ֆուտբոլային թիմերի երկրպագուները բավական բացասաբար են վերաբերվում միմյանց և սպորտային այս մրցակցությունը վերածվում է քաղաքական մեծ սկանդալի…
Սպասվելիք հանդիպումից առաջ ադրբեջանական կայքերից մեկը հարցազրույց է վերցրել,չզարմանաք, Ադրբեջանական պետական նավթային ընկերության վրացական մասնաճյուղի՝ SOCAR Energy Georgia-ի տնօրեն Մահիր Մամեդովից,ով ԱՖՖԱ-ի անդամ է…Սակայն բոլորին էլ հասկանալի է,թե ինչու է ալիևյան կայքը հարցազրույց վերցրել ԱՖՖԱ-ի հենց այս ներկայացուցչից,այլ ոչ թե ուրիշից…Մամեդովի կողմից ղեկավարվող հիմնարկությունը մենաշնորհային դիրք է զբաղեցնում վրացական էներգետիկ և հատկապես գազամատակարարման ոլորտում և նրա կողմից արտասանված մտքերը և գաղափարները ավելի շատ նման են նախազգուշացման և շանտաժի…Մամեդովը Թբիլիսիում իրեն զգալով տանուտեր հայտարարում է.”Եթե 2-3 հոգի փորձեն կազմակերպել սադրանքներ,ապա դրանք անմիջապես կկանխվեն…Իհարկե,SOCAR Energy Georgia-ն որպես ադրբեջանական կառույց Վրաստանում ձեռքը պետք է պահի զարկերակին և պատրաստ լինի ամեն տեսակ իրադարձությունների…Անձամբ ես կլինեմ մարզադաշտում և կհետևեմ խաղին…”
Այսպես կարող է խոսել ոչ թե վրացիների հյուրը,իսկ ադրբեջանցիների դեպքում՝հարևանը,այլ մեկը,ումից վրացիները վախենում են…
Պատահական չեմ համարում,որ մոտական հանդիպումից գրեթե մեկ ամիս առաջ Բաքուն հենց Վրաստանի էներգետիկայի սեփականատիրոջ ներկայացուցչի շուրթերով ճնշում է գործադրում և նախազգուշացնում է վրացիներն,որ իրենց խելոք պահեն Թբիլիսիում,այլապես,դա վատ հետևանքներ է ունենալու հենց վրացիների համար…
Ադրբեջանում չեն կարող ներել վրացի ֆուտբոլային երկրպագուների անցյալ տարիներին իրականացրած հակաադրբեջանական արարքները և դրանց հրապարակումները սոցիալական ցանցերում…2015 թ-ին վրացի երկրպագուները տեղի “Դինամոյի” և ադրբեջանական “Նեֆթչի”-ի հանդիպման ժամանակ մեծ պաստառով էին ներկայացել մարզադաշտ,որի վրա պատկերված էր Վրաստանի քարտեզը հետևյալ գրառմամբ՝”Մենք հիշում ենք:Զաքաթալա,Գախ:1921″,իսկ հանդիպումից հետո էլ վրացական թիմի երկրպագուները ոտնատակ էին տվել Ադրբեջանի դրոշը…Ադրբեջանցիները սրան պատասխանել էին իրենց պաստառով և վրացական դրոշն այրելով…
Ադրբեջանը վաղուց է իրեն որպես Վրաստանի “սեփականատեր” զգում…Այդ ամենի համար Թբիլիսին պետք է շնորհակալություն հայտնի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին,ում կառավարման տարիներին Վրաստանը դարձավ թուրք-ադրբեջանական տանդեմի գերին…Հիմա ադրբեջանցիներն ինչ ցանկանում անում են Վրաստանում..Վերջինիս տարածքում կառուցում են երկաթուղի,որը բացասաբար է ազդելու վրացական նավահանգիստերի գործունեության վրա,Վրաստանի տարածքից գողանում են մարդկանց,որոնք հետո հայտնվում են Բաքվում,ինչպես դա եղավ ընդդիմադիր լրագրող և Բաքվում հետապնդվող Աֆղան Մուխթարլիի հետ,որին մայիսի 30-ին վրացի իրավապահները գողացել էին Թբիլիսիում և հանձնել ադրբեջանցիներին,իսկ հետո էլ զարմացել էին,թե ինչպես իրենց տարածքում գտնվող Մուխթարլին հայտնվեց Բաքվում,Ադրբեջանում հրատարակվող դասագրքերում Թբիլիսին ներկայացնում են որպես ադրբեջանական քաղաք,որը ժամանակավորապես գրավել են վրացիները,հովանավորում թուրքերի ներհոսքի աճին Վրաստան,որով փորձում են փոխել Վրաստանի ժողովրդագրական պատկերը՝հատկապես Վրաստանի հարավում և այլն…Իսկ վրացիները լռուն եմ…Թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը Վրաստանում ավելի մեծ վտանգ է ներկայացնում Թբիլիսիի համար,քան Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստը…
Ադրբեջանցի հայտնի ծաղրանկարիչներից մեկը վերջերս պատկերելով Վրաստանի քարտեզն այն ներկայացրել էր որպես SOCARtvelo…Վրացիները վիրավորվել էին…Սակայն փաստը նրանում է,որ իրոք ադրբեջանական SOCAR-ն է Վրաստանի տերը…Դրա վառ ապացույցը՝SOCAR Energy Georgia-ի տնօրեն Մահիր Մամեդովի լկտի և շանտաժիստական ոճի հարցազրույցն է՝”Սամտրեդիա”-ի և “Ղարաբաղ”-ի թբիլիսյան հանդիպումից առաջ…
Արցախը չկարողանալով բիզիմդիրացնել Բաքվին հաջողվել է առաջ տանել “Gürcüstan bizimdir” ծրագիրը…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:

Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները տեղադրում է առանց խմբագրման, ուստի պատասխանատվություն չի կրում տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ