24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Տղամարդը տուժել է ունիտազի պայթյունի հետեւանքով /ֆոտո/

58-ամյա ամերիկացի Միշել Պյերան պատմել է, որ 19 հարկանի շենքում, որտեղ գտնվում է իր բնակարանը, սանհանգույցի աշխատանքներ են իրականացնելիս եղել:

Շինարարական աշխատանքների ավարտից հետո տղամարդը գնացել է զուգարան, ջուրը քաշելու կոճակը սեղմել, ինչից հետո ունիտազը պայթել է:

“Ունիտազի կտորները թռան դեմքիս, ես շուրջս ոչինչ չէի տեսնում”,- ասել է տղամարդը:

Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, գլխից, ձեռքերից եւ ոտքերից բազմաթիվ ջարդված կտորներ են հանել, վերքերը կարել են: Այժմ նա պատրաստվում է դատի տալ շինարարական աշխատանքներ կատարողին: Ի դեպ, նա միակը չի, ում սանհանգույցը պայթել է: Նրա մի քանի հարեւանների տանը միեւնույն միջադեպն է տեղի ունեցել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ