Մադոննային արգելել են կինոթատրոն այցելել
Ամերիկայի Տեխաս նահանգի կինոթատրոնների ցանցը, որը հայտնի է հակահասարակական կինոդիտողների նկատմամբ իր անհանդուրժողականության քաղաքականությամբ, արգելել է Մադոննային այցելել ցանցի բոլոր կինոթատրոնները: Պատճառն այն է, որ նրան տեսել են Նյու Յորքի կինոփառատոնին “12 տարի ստրուկ” ֆիլմի ցուցադրության ժամանակ նամակ գրելիս, տեղեկացնում է lenta.ru-ն:
Ականատեսների վկայությամբ՝ երգչուհին պրեմիերայի մեծ մասն անցկացրել է իր Blackberry-ով հաղորդագրություններ գրելով, ինչը դուր չի եկել կինոդիտողներին: Երբ մի կին դիպել է նրա ուսին եւ խնդրել դադարել գրելը, Մադոննան ասել է, որ դա գործի համար է և շարունակել է գրել:
Կինոթատրոնների գլխավոր տնօրենը սոցցանցերի իր էջում գրել է, որ մինչեւ երգչուհին ներողություն չխնդրի բոլոր կինոսիրահարներից, Մադոննային արգելվում է կինո դիտել: