26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաքուն նսեմացնում է Մինսկի խմբին

Քաղաքագետ Գագիկ  Համբարյանը   կարծում է՝ ԵԱՀԿ Մինսկի Խումբը չի կատարում իր վրա դրված պարտավորությունները․ ՄԽ-ն մշտապես խուսափում է  հասցեական գնահատականներ հնչեցնելուց։ Միայն մի անգամ է հասցեական գնահատական հնչեցրել, և դա այն դեպքում, երբ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը։

«Առաջիկայում էլ եթե հայտարարություն լինի, ես վստահ եմ՝ կրկին կլինի անհասցե, լղոզված, երկու կուղմերին ուղղված կոչ։ Բայց այդ նույն ՄԽ-ն շատ լավ գիտի, հասկանում է՝ որ կողմն է զինադադարը խախտում, բայց փորձում է հավասարության նշան  դնել  հակամարտող կողմերի միջև։ Հիշենք՝ միայն մեկ հայտարարություն է հնչել ՄԽ-ի կողմից, երբ ասել են՝ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը; Բայց, ինչպես տեսնում ենք,  Ադրբեջանի համար դա ոչ մի նշանակություն չունի։ Այդ երկիրը շարունակում է գործել իր հին մեթոդներով։ ՄԽ-ն չի կարողանում պաշտոնական Բաքվին պատրադել իրագործել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայմանավորվածության    դրույթները։ Ու այսուհետ որևէ մեկը իրավունք չունի վիրավորվածի կերպարանք ստանալ, եթե հայկական կողմը հանդես գա նախաձեռնություններով։ Մենք Ադրբեջանին պիտի ստիպենք  հարգել 1994-ին ստորագրած  համաձայնագիրը», –  նշեց քաղաքագետը։

Հարցին՝ համաձա՞յն եք այն կոշտ ձևակերպմանը, թե ՄԽ-ն իրեն սպառել է, Գագիկ Համբարյանը պատասխանեց․ «ՄԽ-ն իրեն սպառել է շատ վաղուց։ Բայց բանակցային  գործընթացի հետ կապված՝ այլ ֆորմատ չկա հիմա։  Մի բան էլ պետք է շեշտեմ․ պաշտոնական Բաքուն ցեխ է շպրտում ՄԽ-ի վրա։ Այո՛, Ադրբեջանն իր գործողություններով նսեմացնում է ՄԽ-ի գործունեությունը։ Իսկ ՄԽ-ն այս հանգամանքը անտեսում է։ Մենք էլ ՄԽ-ին վերջապես պիտի հասկացնենք՝ այսպես շարունակվել չի կարող ու հայկական կողմը կարող է միջոցներ կիրառել, Ադրբեջանի սուլթանին զսպել», – նշեց քաղաքագետը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ