Հետևից խոսում են…Ջուսը՝ իր
Henaran.am-ի զրուցակիցն է երգչուհի Ջուսը:
-Մի քանի օր է, որ չի գործում Ձեր Facebook-յան էջը, լուրեր են տարածվել, որ Դուք եք ջնջել և Ձեզ վախեցրել են. ինչպե՞ս կմեկնաբանեք այդ լուրերը:
-Երկու օր առաջ սպամ են արել էջը, իբր էջը իսկական չի, պրոֆիլը ֆեյք ա: Իմ չուզողները խմբով հավաքվել են սպամ են տվել:
–Ովքե՞ր են, ինչպես Դուք ասացիք, Ձեր չուզողները:
-Չգտեմ՝ ով կարող է լինել, շատերը կարող են անել, որովհետև շատերը ժպտում են, կարող է կոմպլիմենտներ անեն, բայց հետևից լրիվ ուրիշ բան անեն:
-Ի նկատի ունեք շոու բիզնեսի՞ ներկայացուցիչներին:
-Չգիտեմ, չեմ կարծում, չնայած չեմ կարող ասել: Ինձ թվում է՝ քանի աճում է ռեյտինգը մարդու, իմը չէ, ընդհանրապես մարդու, ավելի են շատանում այդ ՛՛տակ փորողները՛՛ :
–Դուք թշնամիներ ունե՞ք:
-Երևի, կունենամ:
Ջո՛ւս, մենք համարվում ենք պահպանողական ազգ, իսկ Դուք բավական ազատ եք խոսում, օրինակ՝ սեռական հարաբերությունների մասին, Ձեզ շատ են քննադատում այդ պատճառով, ինչպե՞ս եք վերաբերում այդ քննադատություններին:
-Ես կարծում եմ, որ մարդ պիտի լինի այն, ինչ որ կա, այն ինչ որ ինքը մտածում է, ոչ թե այն, ինչ ուզում են բոլորը տեսնել ու ասել՝ վայ ինչ լավն է: Պետք է ցույց տաս այն, ինչ որ դու կաս ու մտածում ես, դա ավելի ազնիվ կլինի: Ես որ Մոսկվայում եմ ապրել, ինձ մոտ երևի այդտեղից է, ռուսները ճակատին են ասում, իմ մոտ այդ արյունն է երևի խոսում:
-Ի՞նչ կասեք անձնական կյանքի մասին, կա մեկը, ում համար ստեղծագործում եք, ո՞վ մուսսա է Ձեզ համար:
-Ընդհանրապես անձնական չունեմ, դա է վատը, միայն գործնական է ինձ մոտ ու ընկերական:
-Իսկ ապագայում ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք:
-Կիրակի օրը տեսահոլովակ եմ նկարում, որը պրեմիերան կլինի ձմռանը հավանաբար: Շատ հետաքրքիր տեսահոլովակ է լինելու, սպասեք: