08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Համանախագահները Բաքվում են․ նրանք հանդիպել են Ալիեւի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ռիչարդ Հոգլանդը՝ ԱՄՆ և Ստեֆան Վիսկոնտիին՝ Ֆրանսիա, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը գտնվում են Բաքվում։ Նրանք այսօր հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ակնկալվում է, որ Ադրբեջան կատարած այցից հետո տարածաշրջանային այցի արդյունքներով համանախագահները հանդես կգան հայտարարությամբ:

Համանախագահները հունիսի 10-ին այցելել էին Հայաստան, ապա մեկնել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ