03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արա Բաբլոյանն Արցախում այցելել է առաջնագիծ /ֆոտո/

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Պետրոսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հունիսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Արցախում այցելել են առաջնագիծ եւ զորամասերից մեկը:

Արա Բաբլոյանը ծանոթացել է սահմանը պաշտպանող զինվորների ծառայության եւ կեցության պայմաններին, զորամասին նվիրել համակարգիչներ, տեխնիկա եւ այլ անհրաժեշտ իրեր:

Այնուհետեւ պատվիրակության անդամներն այցելել են զինվորական հոսպիտալ, որին ՀՀ ԱԺ նախագահի կողմից տրամադրվել են բժշկական սարքավորումներ եւ դեղորայք: Հոսպիտալում Արա Բաբլոյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել բուժման ընթացքով եւ նրանց առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: 

 unnamed (16) unnamed (17) unnamed (18) unnamed (19) unnamed (20)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ