Ըստ Աստվածաշնչի՝ ինչպես դավանել հղիության եւ ծննդաբերության համար
Հղիության և Ծննդաբերության ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ըստ Օր. 7.13-15, Օր. 28.4 և 11, Ել. 23.25-26 խոսքերի
Շնորհակալ եմ Տեր Հիսուս, Քո բոլոր օրհնությունների և խոստումների համար: Շնորհակալ եմ Տեր, ինձ շնորհած հղիության, իմ որովայնի երեխայի Քո նվերի համար: Շնորհակալ եմ իմ առողջ ու երջանիկ մայրության համար:
Ես շնորհալի մայր եմ ն շնորհակալ եմ իմ մայրության պարգեւի համար:
Ես լցված եմ աստվածային մայրության հոգով և մայրության շնորհներով:
Ես առողջ ու երջանիկ մայր եմ: Ես բարի, իմաստուն, հոգատար, համբերող մայր եմ:
Ես աստվածային սիրով, Սուրբ Հոգու պարգևներով և պտուղներով լցված մայր եմ:
Ես Սուրբ Հոգով լցված մայր եմ, իմ երեխան նույնպես լցված է Սուրբ Հոգով:
Ես հավատքով ընդունում եմ իմ առողջ հղիությունը և երջանիկ մայրությունը:
Ես շնորհակալ եմ իմ հղիության առողջ ընթացքի և երկունքի համար:
Իմ որովայնի երեխան ուրախությամբ սպասում է լույս աշխարհ գալուն:
Իմ որովայնի երեխան երջանիկ է, որ մենք ենք նրա ծնողները:
Իմ բալիկը առողջ է, ուրախ, երջանիկ, հաջողակ, օրհնված:
Իմ բալիկը երկիր է եկել Աստծո մեծ ծրագրերն իրականացնելու:
Իմ հղիությունը հիանալի է զարգանում և իմ բալիկը կատարյալ առողջ է:
Ես և ամուսինս, մեր հարազատներն ու մտերիմները ցնծությամբ ենք սպասում
մեր բալիկի Ծնունդին:
Իմ հղիության և ծննդաբերության ողջ ընթացքը Հիսուսի հսկողության տակ է:
Ես հավատում եմ և դավանում եմ, որ կծնեմ առանց ցավի, իմ ուժերով:
Իմ բալիկը կծնվի ճիշտ ժամանակին Աստծո որոշած օրը:
Իմ բալիկը կծնվի հրաշքով և ես կվայելեմ Աստծո կատարած հրաշքները:
Իմ երկունքի բոլոր բժիշկները աստվածավախ են, բոլորը հիանալի մասնագետներ են:
Իմ Պահապան Հրեշտակը միշտ ինձ հետ է և օգնում է ամեն հարցում:
Շնորհակալ եմ Տեր, որ ինձ բնակեցրիր ամուսնուս տան մեջ և որդիների մայր ես
դարձնում ուրախ ու երջանիկ վայելելու իմ մայրությունը:
Ես, իմ ամուսինն ու իմ երեխաները Աստծուն ենք ապավինում և երջանիկ ենք:
Ես և իմ ընտանիքը պտղաբեր ենք Քրիստոսի զորությամբ առողջ-հարուստ-երջանիկ:
Ես և իմ ընտանիքը Քրիստոսի Արյան Ծածկոցի տակ ենք:
Ես և իմ ընտանիքը հրեշտակների օգնությամբ Աստծո պաշտպանության տակ ենք:
Ես և իմ ընտանիքը հրեշտակների շուրջանակի հոգատարության մեջ ենք ընդմիշտ:
Ես և ամուսինս տեսնում ենք մեր որղիների-թոռների երջանիկ կյանքն ու երջանիկ ընտանիքները: Ես և ամուսինս իսկական օրհնություն ենք մեր սերունդների համար:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՏԵՐ ՀԻՍՈԻՍ, ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ. . .