20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանի նախագահը կրկին Ալիեւն է. 85 տոկոսը նկարվեց

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` նախօրեին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիեւը` 84.73 տոկոս ձայներով, տեղեկացնում է apa.az-ը: 

Նախագահական ընտրություններին մասնակցել են 10 թեկնածուներ: Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցել է 5 145 643 ընտրող: Ընտրություններին հետեւել են 52 հազար դիտորդներ, որոնցից 1400-ը օտարերկրյա դիտորդներ են եղել: 

Հարկ է նշել, որ ընտրությունների ընթացքում Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները բազմիցս ահազանգեցին ընտրախախտումների ու տեղի ունեցող կեղծիքների մասին: Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանում ընտրությունների նախորդ օրը սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, որ Բաքվում արդեն որոշել են, թե ինչ թվեր են նկարվելու: Համաձայն այդ տեղեկատվության` Ալիեւի համար նշված էր 72,76 տոկոս ձայներ: Սակայն ինչպես երեւում է, նրան հաջողվել է ավելին նկարել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ