14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Որ գաք մեր գյուղ, էս վիճակը տեսնեք, ձեր լացը կգա»

Հունիսի 12-ին կարկուտ  է տեղացել  հանրապետության որոշ հատվածներում: Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են՝ Շիրակի մարզում թեթեւ կարկուտ է տեղացել, իսկ Արմավիրում հիմնականում Էջմիածինի տարածաշրջանի շուրջ ինը գյուղում, այդ թվում Մրգաստան, Արշալույս, Շահումյան, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Դաշտ համայնքներում: Վնասի ծավալների մասին դեռեւս հստակ տեղեկություն չկա: 

Արմավիրի մարզի Մրգաստան  համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Գյուղատնտեսական բոլոր ապրանքները վնասվել են, չկան… Ոչ մի բան չի մնացել:  Այն հողատարածքները,  որոնք  համեմատաբար մոտ են Էջմիածնի կողմերին, դրանք չեն վնասվել, մնացածը հարյուր տոկոսով վնասվել է. կարկուտն ամեն ինչ սրբել-տարել է: Գյուղացիները այնքան վատ վիճակում են, որ նույնիսկ դա բնութագրել չեմ կարող: Պտղատու այգիները, ցանկատարածությունները… ամեն ինչ հարյուր տոկոսով վնասվել է: Բան չի մնացել: Որ գաք մեր գյուղ, էս վիճակը տեսնեք, ձեր լացը կգա: Մարզպետը փոխնախարարի հետ եկել է մեր համայնք. նրանք էլ են տեսել այս վիճակը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ