25 տարի բեմում. անակնկալներ և´ ԱՄՆ-ից, և´ Հայաստանից (տեսանյութ)
Մշակույթի վաստակավոր գործիչ, Էջմիածնի «Տարոն» աշուղական երգչախմբի ղեկավար, երգիչ Գևորգ Չաքմանյանը 7 տարի առաջ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, սակայն կապը հայրենիքի հետ կա: Օրեր առաջ էլ Արամ Խաչատրյան համերգասրահում նա տոնեց իր բեմական գործունեության 25-ամյակը: Համերգի ժամանակ երգչին իրենց կատարումներով ու ուղերձներով ողջունեցին շատերը: ԱՄՆ-ից Հայաստան հենց այդ առիթով ժամանել էին նրա` «Տարոն» երգչախմբի սաներից երկուսը:
Շնորհավորական ուղերձ էր փոխանցել նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Տարոն» մանկական երգչախմբից բացի Գևորգ Չաքմանյանն ԱՄՆ-ում հիմնել է իր տեսակի մեջ եզակի տարեցների աշուղական «Կանթեղ»երգչախումբը: Երեք տարի առաջ «Կանթեղի» տատիկներն ու պապիկները, իրենց ձեռքով կարած տարազներով, մենահամերգ ունեցան Երևանում:
Ի դեպ, համերգի ժամանակ հայրիկին ողջունեց նաև Ասատուր Չաքմանյանն, ով ևս ժողովրդական երգեր է կատարում:
Համերգից փոքրիկ հատվածներ` Henaran.am-ի տեսանյութում: