24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշխարհի ամենաշքեղ հյուրանոց-դղյակները․ սա տեսնել է պետք /ֆոտո/

Աշխարհ ամենահայտնի ու շքեղ հյուրանոցներից մեկը։ 

Le Meurice

Լեգենդը պատմում է, որ 1905-ին, երբ հյուրանոցը վերանորոգում էին, մի թափառական շան անկյուն տվեցին այստեղ։ Շունն այնքան դուր եկավ հյուրանոցի տերերին, որ կենդանու դեմքը հայտնվեց հյուրանոցի լոգոյի վրա։

Տարբեր ժամանակներում այստեղ հյուրընկալվել են Չերնոգորիայի թագավորը, Ջայպուրի մախարաջին, Պյոտր Չայկովսկին, Սալվադոր Դալին եւ այլոք։

Լոնդոն, The Ritz

Շքեղ հյուրանոցը գտնվում է Բուքինգեմյան պալատի հարեւանությամբ, եւ թագավորական ընտանիքի անդամներն այստեղ ավելի շատ միջոցառումներ են կազմակերպում, քան սեփական դղյակում։

The Ritz

Լեգենդար այս հյուրանոցը արդեն 110 տարեկան է։ Այստեղ հյուրընկալվել են աշխարհի ամենահայտնի մարդիկ։ 

Վիենա, Hotel Imperial

Կայսերական շքեղություն, լեգենդար դեսերտ, սրանք արդեն բավական են՝ մարդկանց գրավելու համար։

Hotel Imperial

Այս դղյակի պատմությունը հին է։ 1866-ին այստեղ ապրելու են տեղափոխվել հերցոգ Ֆիլիպ Վյուտեմբերգացին ու նրա կինը՝ Մարիա Թերեզան, իսկ 1873-ին այստեղ բացվել է «Իմպերիալ» հյուրանոցը։

 

Վենետիկ, Ca’Sagredo

15-րդ դարի պալատ՝ էլեգանտ վարդագույն պատերով։ 

Ca'Sagredo

Այսօր այս հյուրանոցը նաեւ թանգարան է, այստեղ չկա նույնանման երկու սենյակ, իսկ սենյակներն այստեղ 42-ն են։ Այստեղ հաճախ հարսանիքներ են անցկացվում, օրինակ՝ Ջորջ Քլունիի հարսանիքը։

Մյանմա, Belmond Governor’s Residence

1920 թվականի առանձնատուն, որը ժամանակին Մյանմայի ղեկավարության նստավայրն էր։

Belmond Governor's Residence

Այստեղ հայտնողը հայտնվում է հեքիաթում, ամեն ինչ գեղեցիկ ու դյութիչ է։

Սանկտ-Պետերբուրգ,Four Seasons Hotel Lion Palace

Այս շքեղ հյուրանոցը ժամանակին կոչում էին առյուծներով տուն, այն պատկանում էր իշխան Լոբանով-Ռոստովսկուն։

Four Seasons Hotel Lion Palace

200 տարվա ընթացքում այս պալատը շատ բան է տեսել, որոշ ժամանակ այն անգամ հանրակացարանի էր վերածվել։

Թայլանդ, Banyan Tree Phuket

Փոքրիկ, անհատական վիլլաները հյուրանոցային այս տարածքում հնարավորություն են տալիս սեփական դղյակի տպավորություն ունենալ։ 

Banyan Tree Phuket

Իսկական դրախտ հիշեցնող այս վայրը կառուցել են զրոյից, արդյունքում այսօր այն իսկական պալատ է։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ