27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

1.3 միլիոն երեխա մարդասիրական օգնության շտապ կարիք ունի

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, առնվազն 1.3 միլիոն երեխա մարդասիրական օգնության շտապ կարիք ունի՝ Բենգալյան ծոցի շրջակայքում վերջին 6 օրվա ընթացքում տեղի ունեցած խստաշունչ եղանակային պայմանների պատճառով: Մյանմարում և Բանգլադեշում տեղի ունեցած «Մորա» հզոր ցիկլոնի ավերածությունների, ինպես նաև՝ Շրի Լանկայի տեղատարափ մուսոնային անձրևների հետևանքով երեխաները մնացել են անտուն՝ պաշտպանությունից, սննդից և առողջապահական ծառայություններից զուրկ:

«Երեխաներն, ով ավերիչ փոթորիկների, տեղատարափ ջրհեղեղների և սողանքների ականատեսն են եղել, այժմ գտնվում են խմելու ջրի, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ և առողջապահական ծառայությունների պակասի վտանգի տակ», – նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթեյնը (Manuel Fontaine): «Մենք պետք է արագ գործենք` երեխաներին տրամադրելով անհրաժեշտ ծառայություններ ու միջոցներ, որպեսզի պաշտպանենք նրանց արագ տարածվող վարակիչ հիվանդություններից՝ փորլուծությունից, խոլերայից և շնչառական վարակներից»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հատկապես մտահոգված է այն երեխաների և ընտանիքների համար, ովքեր մինչ խստաշունչ եղանակային պայմանների սկսվելն արդեն տարհանվել էին և գտնվում էին անհուսալի պայմաններում: Այդ մարկանց թվին են պատկանում 74,000 ռոհինյան փախստականները, ովքեր վերջերս էին տարհանվել Բանգլադեշ և ապաստան գտել «Մորա» ցիկլոնի հետևանքով այսօր արդեն ավերածությունների ենթարկված գոտում, ինչպես նաև՝ Մյանմարի Ռախին (Rakhine) նահանգ տարհանված 120,000 մարդ:

«Տխուր իրականությունն այն է, որ այս երեխաները կրկնակի են տուժել մարդասիրական ճգնաժամերի պատճառով», – ավելացրեց Ֆոնթեյնը: «Օրինակ՝  Մյանմար և Բանգլադեշ տեղահանված ռոհինի երեխաները, մինչ խստաշունչ եղանակային պայմանների սկսվելը, շատ դեպքերում արդեն դժվարությամբ էին  օգտվում կենսականորեն անհրաժեշտ ծառայություններից: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք օգնել այս խոցելի և մեկուսացված խմբերին, ինչպես նաև նրանց, ովքեր ապրում են աղքատ համայնքնեում չունենալով բավարար միջոցներ փոթորիկների պատճառած վնասներին դիմակայելու համար»:
 
Երեք երկրներից յուրաքանչյուրում տեղի ունեցած ավերածությունները չափազանց դաժան էին: Ըստ Մյանմարի նախնական զեկույցների, «Մորա» ցիկլոնի հետևանքով առավելապես տուժել են Ռահին և Չին նահանգներ տարհանված մարդկանց գյուղերը, դպրոցներն ու ապաստանները: Բանգլեդեշում «Մորա» ցիկլոնի հետևանքով տուժել է ափամերձ խոցելի շրջաններում բնակվող մոտ 2, 8 միլիոն մարդ: Շրի Լանկայում ջրհեղեղների և սողանքների պատճառով մինչ այժմ տուժել է առավել քան 631,000 մարդ, որոնցից տեղահանվել է առնվազն 77,000-ը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերի հետ միավորում է ուժերը՝ խստաշունչ եղանակային պայմանների հետևանքով Շրի Լանկայում, Բանգլադեշում և Մյանմարում տուժած երեխաներին և նրանց ընտանիքիներին, անկախ իրենց կրոնից, քաղաքացիությունից և էթնիկ պատկանելիությունից, կենսականորեն անհրաժեշտ ծառայություններ և աջակցություն ցուցաբելու համար: Մասնավորապես՝

  • Բանգլադեշում՝ առավել խոցված Cox’s Bazar  և Chittagong գոտիներ՝ մատակարարել մոտ 11,000 մարդու համար նախատեսված հիգիենիկ փաթեթներ, ջրի մաքրման հաբեր, պլաստիկ դույլեր և անջրանցիկ հագուստ:
  • Մյանմարում՝  տվյալներ հավաքագրել կենտրոնական և հյուսիսային Ռախին և Չին նահանգներում տեղի ունեցած վնասների և մարդկանց կարիքների մասին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախապատրաստել է ջրի մաքրման հաբեր, պլաստիկ դույլեր, անջրանցիկ հագուստ, ինչպես նաև՝ դպրոցական տարվա սկզբի հետ համընթաց պատրաստվում է ստեղծել ժամանակավոր ուսուցման համար նախատեսված գոտիներ:
  • Շրի Լանկայում՝ տուժած համայնքներում 1,260 10 լիտրանոց  մետաղյա տարրաների, 1,000 անջրանցիկ հագուստի և ջրի մաքրման հաբերի մատակարարում և աջակցում կառավարության ջանքերին՝ երեխաների պաշտպանության գործում:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ