Ալիեւի շանտաժը
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը վստահ է՝ Թուրքիան երբեք առիթը բաց չի թողնում Ադրբեջանին հայկական կողմի դեմ սրելու համար։
«Իսկ Ադրբեջանն այդ սպանություններով Մինսկի խմբին շանտաժ է անում, որ թեքվի Ադրբեջանի կողմը ու Հայաստանին պարտադրի զիջումների գնալ։ Մինսկի խումբը բազմիցս նշել է՝ այս հիմնախնդիրը պիտի խաղաղ ճանապարհով լուծվի, իսկ ադրբեջանն, ինչպես ասացի, շանտաժ է անում»։
Այսուհանդերձ, թուրքագետը շեշտեց՝ իր կարծիքով Ադրբեջանը չի ցանկանա պատերազմով ինչ -որ հարցեր լուծել նախ այն բանի համար, որ հայկական կողմի հզորության մասին գիտակցում է այդ երկիրը, բացի այդ ՝ Մինսկի խումբը այդ երկրին խստորեն կպատժի նման քայլի դիմելու պարագայում։
Թուրքագետը շեշտեց՝ գաղտնիք չէ, որ Թուրքիան բազմիցս աջակցել է Ադրբեջանին՝ հայկական կողմի դեմ դավեր նյութելու համար, բայց դա չի արվում այն բանի համար, որ Թուրքիան ուզում է Արցախն Ադրբեջանինը լինի։
«Թուրքիան այդ քայլերը անում է իր համար, ոչ թե Ադրբաջանի, քանի որ այդ երկիրը չի ցանկանում, որ Հայաստանը հզորանա», – նշեց թուրքագետը։