24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մեր շուրջը քաղցած երեխաներ կան և դա աններելի խարան է բոլոր մեղավորների ճակատին»

«Մենք ուժ չունեցանք՝ անանձնական սիրո ու գուրգուրանքի մեջ պահելու մեր երկրի բոլոր երեխաներին։ Նրանց հեքիաթի մեջ պարտված չարերը վերաշնչավորվել ու գալիս են հոշոտելով՝ լույսը, երազը, կյանքը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեխաների պաշտպանության օրվա խորհրդին, ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

 Բանաստեղծը ցավ է զգում սոցիալական վատ պայմաններում խեղվող հոգեբանությամբ մանուկների համար.«Առնետային կենսակերպը շատերի համար տիրական է դարձել՝ միայն ինձ, միայն իմ երեխային, իմ, իմ, իմ… Անազգ, անսիրտ, անհոգի խլվլանքներ են… Կրկեսային շենքի բացակայությունն, այսքան երկար ժամանակահատվածով, մեր արհամարանքն է մանուկների հանդեպ։ Նրանցից խլել ենք՝ խինդ, հրճվանք, ճախրանք։ Մեր շուրջը քաղցած երեխաներ կան և դա աններելի խարան է բոլոր մեղավորների ճակատին»

Անդրադառնալով հարցին, թե այսօր ստեղծվող մանկական գրականությունը որքանով է հասու դառնում երեխաներին, ինչ միջոցներով է պրոպագանդվում և ինչպես են իրացվում գրքերը, Խաչիկ Մանուկյանն ասաց.

«Մենք լավ մանկական գրականություն ունենք, բայց դրանց կողքին շատ է նաև աղբը։ Չի կարելի գունային շպարի տակ միջակից էլ ցածր ստեղծագործություններ մատուցել փոքրիկիներին։ Վերջերս, հայ բարերար Գագիկ Հարությունյանի հովանավորությամբ, 1200 օրինակ տպաքանակով լույս տեսած իմ «Փոքրիկ զորավար» մանկական ժողովածուն լավ արձագանք ունեցով։ Հանդիպումների ժամանակ փոքրիկներին միշտ հարցնում եմ՝ ձեզ ստիպե՞լ են, որ սովորեք և շատ անգամ լսում եմ՝ ո՜չ… Եվ նրանց հնչեցրած բանաստեղծությունների հետ ես էլ եմ անցնում հեքիաթի շրջանակից ներս… ՈՒրախ, առողջ մանկություն մաղթենք մեր երեխաներին և երբեք դուրս չթողնենք նրանց սիրո շառավղից»,-եզրափակեց բանաստեղծը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ