26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրջ դժգոհություններ

Բաքվի բռնապետի վարչակարգի քարոզչամեքենայի և հատուկ ծառայությունների ստեղծած, այսպես կոչված, «Խաղաղության պլատֆորմի» քայքայումը Ադրբեջանի ներսում հասարակական և ներիշխանական զգալի դժգոհությունների է հանգեցրել:

Բանը հասել է այնտեղ, որ նույն քարոզչամեքենայի որոշ հարթակներ հանդես են գալիս հրապարակումներով, որտեղ կոչ է արվում Վահան Մարտիրոսյանին և նրա ընտանիքին Ադրբեջան հրավիրածների արյունը ստուգել՝ պարզելու համար, թե արդյո՞ք նրանք էլ ծագումով հայեր չե՞ն:

Փաստորեն, եթե այսպես շարունակվեց, ապա «Հաղղին.ազ»-ի խմբագիր հորջորջվող Էյնուլլա Ֆաթուլլաևից առաջիկայում «հայության ստուգման» նպատակով արյուն են վերցնելու, հետևաբար՝ պետք չէ զարմանալ, որ նրա հերթական հայատյաց գրառումը կարող է կատարվել Բաքվի արյունաբանական դիսպանսերից, եթե, ինչպես հայտնի անեկդոտում է, «քիչմ արուն թողեն, գոնե գարաժ հասնելու համար»:

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ