20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Շուտով Արցախի կարգավիճակի համար կբանակցեն Ադրբեջանն ու Ռուսաստանը»

«Ցավոք սրտի, մեր հանրության մեջ հիմա մի խոսակցություն, դիսկուրս կա, ըստ որի՝ Արցախը դուրս է մնացել բանակցային պրոցեսից: Իսկ այսօր ամեն ինչ  տանում է դեպի նրան, որ  ՀՀ-ն էլ դուրս մնա բանակցային պրոցեսից:  Հայաստանի դիվանագետների ու նախագահի փոխարեն՝ ներկայանում են ՌԴ ԱԳՆ նախարարը, ռուս դիվանագետները: Այսպես որ գնա, կստացվի ՌԴ-Ադրբեջան բանակցային ֆորմատ: Որքան էլ ուզում է  ոմանք կուծք ծեծեն, մեկ է, ՀՀ-ի դերը այս ամենի մեջ զուտ ներկայացուցչական բնույթ ունի. հրում են այս կողմից այն կողմ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը:

Վերջինս շեշտեց՝  այս ամենի գիծը դեռևս չի հատվել  միայն այն պատճառով, որ ի վերջո  հանրություն գոյություն ունի:
«Բայց մենք տեսում ենք՝ ամեն ինչ գնում  է  նրան, որ առաջիկայում  հնարավոր է՝  բանակցային սեղանի շուրջ նստեն Ռուսաստանն ու Ադրբեջանը և բանակցեն  Արցախի կարգավիճակի համար», – եզրափակեց Ալեն Սիմոնյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ