Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից
Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին, այսօրլրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈՒ բուժծառայության պետ Կամավոր Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝ Ասատուրյանն աշախատանքից ազատվել է և գտնվում է կադրերի ռեզերվում:
«Հոսպիտալի նոր պետ դեռևս չի նշանակվել: Ունենք մի քանի թեկնածուներ, նրանց անունները դեռևս քննարկման փուլում են: Կընտրենք թեկնածուներից լավագույնին»,-նշել է Խաչատրյանը::