25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոնց կլնի մարդ «լեվի» չգնա … ինչ է ասում Աստվածաշունչը

Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է, եւ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եւ Աստված պիտի դատի շնացողներին եւ պոռնիկներին:

Եբրայեցիներին 13.4

Մեր օրերում ցավոք ամուսնական դավաճանությունը, պոռնկությունը և շնությունը շատերի մոտ ընդունվում են նորմալ, և ավելին, ով որ հավատարիմ է իր ամուսնության մեջ շատ հաճախ ծաղրանքի է ենթարկվում: Այսինքն՝ մեր բոլորի ստեղծող և մեզ համար Իր կյանքը տված Սուրբ ամենակարող հզոր Աստծո Սուրբ պատգամը զանց է առնվում մահկանացու, մեղքի և տգիտության խավարի մեջ եղող մարդու կողմից, ով համոզված է իր իրավացիության մեջ, թե`-ոնց կլնի մարդ «լեվի» չգնա:

Չգիտակցելով հետևանքները մարմնի հաճույքներին տրվելով, անխուսափելի կործանման ուղին բռնելով՝ մարդիկ ուրախանում ու հպարտանում են իրենց խավար գործերով: Պարզապես պետք է հասկանալ, որ Տիրոջ կամքի մեջ մնալով՝ մարդու ամեն ինչն է օրհնվում, և բացառություն չի նաև ամուսնական հարաբերությունները: Այն սերը, որ սիրող ամուսինները ստանում են միմյանցից, անհամեմատելի է և գերազանց ցանկացած պիղծ պոռնկական հարաբերություններից:

Բացի Աստծո ահավոր դատաստանից շնացողները նաև վաստակում են հիվանդություններ և դժբախտություններ իրենց, և իրենց երեխաների համար:

Գեւորգ Մարգարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ