26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բանտերը լցրել են անմեղներով». Դատապարտյալի նյարդերը տեղի տվեցին /տեսանյութ/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց թմրանյութի արտանետման գործով 12  տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանի գործը:

Նշենք, որ  4 տարի առաջ Հովհաննես Չոլախյանը դատապարտվել է 12  տարի 3 ամիս ազատազրկման:  Չոլախյանը պնդում է, որ ինքը դատապարտվել է մեկ ուրիշի կատարած հանցագործության համար: Նրա հավաստմամբ ոմն Անդրոն թմրանյութ էր մատակարարել կալանավոր Արթուր Գևորգյանին: Մեզ հետ զրույցում դատապարտվածի հորեղբայրը՝ Նորիկ Չոլախյանը նշել էր , որ Հովհաննեսը նախկինում դատապարտված է եղել ու հենց այս հանգամանքն է օգնել գործը նրա գլխին «շուռ» տալուն:

Հովհաննես Չոլախյանը դատարան մտնելու հայտարարեց, որ ինքը անմեղ է: Չոլախյանը նշեց, որ երեխաներ ունի ու բազմաթիվ հիվանդություններ.«Նախկինում դատված եմ եղել, հիմա էլ նստած եմ ու երեխաներիս չեմ խնամում»,-պատասխանելով դատավորի հարցին ասաց Հովհաննես Չոլախյանը:

«Խնդրում եմ լուսաբանեք, երեխեք ունեմ: Գրեք , որ բանտերը լցված են անմեղներով: հազար հիվանդություն եմ ձեռք բերել, խնդրում եմ գրեք…»,-իմանալով, որ դատական դալիճում լրագրող կա բղավեց գործով ամբաստանյալ  Արթուր Պետրոսյանը:

Նշենք, որ երկարատև պայքարից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի վճիռը և նոր դատավարություն նշանակել:

Առաջին դատական նիստը կայացել է  մայիսի 15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում , որը հետաձգվել է:

Ըստ քրգործի՝ Արթուրն իր ցուցմունքում տեղի ունեցածը նկարագրելիս նշել է, որ իրեն է զանգահարել իր ընկեր Անդրոն և իմանալով, որ թմրամիջոցի կարիք է զգում , խոստացել է բերել: Նախնական պայմանավորվածության համաձայն, 2013թվականի հունվարի 4-ին Անդրոն «հերոյին» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել: Արթուրը հեռախոսով ընկերոջը բացատրել է կալանավայրի տեղը, նրան ցույց է տվել բաղնիքի տեղը, որտեղից թմրամիջոցը նետվել է ՔԿՀ տարածք: Նետելու պահին Արթուրի և Անդրոյի միջև եղել է հեռախոսակապ: Հովհաննեսը, որը մեքենայից իջել էր հենց նույն վայրում՝ բնական կարիքները հոգալու համար բռնվում է Անդրոյի փոխարեն, քանի որ բերդի աշխատակիցը նկատել էր, որ ինչ որ բան է նետվել տարածք: Հետագայում անհայտ հանգամանքներում անհետացել են Անդրոյին Արթուրի հետ կապող հեռախոսները:

Նշենք, որ  Հովհաննես Չոլախյանի 82 ամյա մայրը մնացել է առանց խնամողի: Օրերս նա սրտանոթային խնդիրների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել և գտնվում է  ծանր վիակում:Մայրը հույս ունի, որ արդար դտավարության արդյունքում որդին կազատվի բանտից « Գոնե գա մի հատ գրկեմ, էտ հույսով եմ դեռ ապրում»,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում օրեր առաջ  ասել էր  Թագուհի Չոլախյանը:

Նշենք, որ Թագուհի Չոլախյանը հացադուլ էր հայտարարել ՀՀ նախագահի նստավայրի մոտ և միայն առողջության վատթարացման պատճառով դադարեցրեց: Նա բազմաթիվ նամակներ է գրել ՀՀ նախագահին և Արդարադատության նախարարին:

Մանրամասները և տեսանյութը՝ քիչ անց:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ