Նունե Եսայանին ավելի գումար, քան սահմանամերձ գյուղերին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե երգչուհի” Նունե Եսայանի համերգի վրա ավելի շատ գումար է ծախսվել կառավարության դոտացիոն միջոցներից, քան տրվում է սահամանամերձ գյուղին մանկապարտեզներ կաոռուցելու համար: Ի՞նչ տրամաբանությամբ է բաշխվում բյուջեի դոտացիոն գումարները և որն է նման անուշադրության պատճառը՛՛:
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ չէր ցանկանա ևս մեկ անգամ ներկայացնել կառավարության հայեցակարգերը: Սակայն քանի որ հարցն արդեն հնչել էր, Արմեն Գևորգյանը նշեց, որ մանկապարտեզները ՏԻՄ-ի լիազորությունների մեջ են մտնում:
՛՛Ուղղակիորեն պետական բյուջեով մանկապարտեզների ֆինանսավորում չունենք ու կարծում եմ՝ չենք ունենալու՛՛,-փոխվարչապետը հավաստիացրեց, որ դահլիճում իրենից լավ որեւէ մեկը տեղյակ չէ մարզի բնակիչների խնդիրներին: