Պատերազմ է /տեսանյութ/
Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը իր մեջ զգաց սահմանին լինելու և առաջնագծում զինվորի կողքին մարտնչելու պատրաստակամություն: Զեփյուռն էլ զինվոր դարձավ ու առաջնագծում մնաց 41 օր:
Այսօր Զեփյուռ Սարդարյանը հիշելու շատ բան ունի:
«Պատերազմը արդեն 25 տարի է շարունակվում է և քանի դեռ մատղաշ կյանքեր ենք զոհ տալիս, ապա նշանակում է՝ պատերազմ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զեփյուռ Սարդարյանը, ով հիմա էլ պատրաստ է առաջնագիծ մեկնել:
Մանրամասները՝ տեսանյութում: