26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի սևացրեք. Սեյրան Չիլինգարյանը` լրագրողներին /տեսանյութ/

«Ֆիդայի» հասարակական կազմակերպությունը այսօր` մայիսի 26-ին  կայացավ: Անդրանիկ վեհաժողովը կայացավ «Զորավար Անդրանիկի» թանգարանում : «Ֆիդայի» կազմակերպության հիմնադիր նախագահը Սեյրան Չիլինգարյանն է:

Կազմակերպության նախագահն  է` Սեյրան Չիլինգարյանը: Նա ասաց, որ համագումարի օրը պատահական չեն ընտրել՝ 110 տարի առաջ այս օրը սպանել են Գեւորգ Չաուշին. «Միանգամից ասեմ՝ իրավունք չունենք խանգարելու ,թե պետության գործունեությանը, թե  բանակին, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ կենթարկվենք երկրի գերագույն հրամանատարին: «Ֆիդայիններ» կազմակերպությունըն հնարավորինս զերծ կլինի պալատական վայելքներից, մեզ համար միշտ առաջնային կլինի այցելել ֆիդայական ժողովրդական հերոս Զորավար Անդրանիկի տուն-թանգարան: Ֆիդայիններ անվամբ մտնելով հասարակական դաշտ, պետք է բարձր պահենք երբեմնի այլ ազգերին ահուսարսափի մեջ պահող ֆիդայինի անունն ու արժանապատվությունը: Չլինենք երկերեսանի, մեր մեջ ընդունենք բոլորին՝ անկախ դիրքից, սեռից, տարիքից, նույնիսկ տարաբնույթ կուսակցություններում մոլորվածներին: Չենք գերադասի որեւէ կուսակցություն»:

Համագումարին մասնակցում էին արցախյան շարժման հայտնի դեմքեր, հրամանատարներ:

Սեյրան Չիլինգարյանը խոսք ուղղեց նաև լրագրողներին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ