Ոստիկանը դիտավորյալ խանգարում էր Սեֆիլյանին.փաստաբան/տեսանյութ/
Այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական առաջին նիստն էր, որն անցավ լարված մթնոլորտում:
Դատականի նիստի մասնակիցները պատշաճ ձայն էին պահանջում, քանի որ ապակեպատ դահլիճից այն կողմ ո՛չ լրագրողներին, և ո՛չ էլ դահլիճում գտնվողներին դատական նիստը լսելի չէր:
Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատական նիստի հրապարակայնությունը խախտված է: Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց մինչև յհունիսի 13-ը:
«Պաշտպաններից մեկը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի նիստը հետաձգվի: Դատական նիստում՝ ի զարմանս մեզ, նորամուծություններ տեսանք: Երբ մենք նիստի կարգի վարման հետ կապված հայտարարություն էինք ուզում անել, նախագահող դատավորն ասաց ՝ շատ լավ, քիչ անց ձեզ հնարավորություն կտրվի: Կարգադրիչներից էր, թե՞ ուղեկցող ոստիկաններից, չգիտեմ, բայց այդ ոստիկանը եկել ու Ժիրայր Սեֆիլյանին ընդգծված մեջքով էր կանգնել: Նա խանգարում էր Ժիրայր Սեֆիլյանին: Ինչպես գիտեք՝ իր տեսակցություններն արդեն մեկ տարի է՝ սահմանափակված են: Այսինքն՝ սա միակ հնարավորությունն էր, որ նա իր հարազատների ու ընկերների հետ գոնե աչքերով շփվեր: Բայց ոստիկանը դա էլ թույլ չտվեց: Դատավորը չպահեց իր խոստումը և մեզ ձայն չտվեց: Կարծես, նախապես ծրագրավորված սցենար կար: Դատավորը պետք է գար, արագ ընթերցեր ու դատական նիստը հետաձգվեր: Բայց անգամ այդ սցենարի դեպքում մենք կարծիք հայտնվելու իրավունք ունեինք»,-նկատեց Տիգրան Հայրապետյանը:
Տիգրան Հայրապետյանը նաև մի շարք մանրամասներ ներկայացրեց կապված գործի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: