20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արտակարգ հավաք Գյումրիում

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում փողային նվագախմբի ելույթների ներքո, տորթերով, ծաղիկներով , մեծ սեղանով դիմավորել են«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հայաստան ժամանած 25 գեղեցկուհիներին։

Նախատեսված էր, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում հյուրերին դիմավորելու են Գյումրիի փոխքաղաքապետերը, որից հետո հյուրերը պետք է շրջեին Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի տեսարժան վայրերով:

Ինչպես նախապես նշել են կազմակերպիչները, նպատակային են համարել հյուրերի այցն սկսել պատմական Գյումրիում շրջագայությամբ` շեղվելով դասական տարբերակից («Զվարթնոց» օդանավակայան), որպեսզի միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ավելի մոտիկից ծանոթացնեն մեր պատմական հայրենիքի ու նրա հարուստ մշակութային ժառանգության հետ: Բայց քանի որ հյուրերը  ժամանել են բավական ուշ,  պատմական քաղաքը այլևս չեն կարողացել տեսնել ու    որոշել են գնալ  միանգամից Երևան:

Թեև գեղեցկուհիները քաղաքը չեն տեսել, բայց տպավորված են եղել նման ընդունելությունից,  փողային նվագախմբի   կատարումներից ու ջերմ վերաբերմունքից:

Հիշեցնենք, որ Երևանում հունիսի 6-ին «Փարավոն» ժամանցի համալիրում կկանայա «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

  «ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:

«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։

Հիշեցնենք, որ գեղեցկության մրցույթը տեղի է ունենալու մայրաքաղաքի «Փարավոն» ժամանցի համալիրում, մասնակցում են 13 երկրներ, մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ: 

unnamed

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ