20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Չնայած դժվար իրավիճակին նրանք հույս ունեն ու հավատում են լավին. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հեղինակ Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրած քննարկման ժամանակ կոչ արեց հավատալ սեփական ուժերին: Ըստ նրա, չնայած ահաբեկչությանը, սովարական մարդիկ կարող են մի բան փոխել, մի լավ բան անել, չնայած մարդասիրական ցուցիչը դրական արդյունք ցույց չի տալիս, մարդիկ վստահություն չունեն միջազգային հաստատություների հանդեպ, բայց «մենք լավատես ենք, հավատում ենք, որ մեր ապագան մեզնից է կախված, գուցե փոքր ջանքերով մենք կարող ենք հասնել դրան»:

Իսկ լրագրողների հետ զրույցում պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք «Ավրորան» հույսեր է արթնացնում հուսահատված հայ մարդու կյանքում, նա պատասխանեց. «Դա պիտի հարցնեք ինձ, ոչ թե մարդկանց: Ինձ թվում է, որ Մարգարիտ Բարանկիցեի այցը Ղարաբաղ, Գորիս, Գյումրի ցույց տվեց, որ մարդիկ ուզում են լավ բանի մասին լսել, լավ մարդկանց հետ հանդիպել և իսկապես և ստանում են, և տալիս են: Այդ հանդիպումները ցույց են տալիս, որ չնայած դժվար իրավիճակին նրանք հույս ունեն ու հավատում են լավին»:

Այս թեմաների վերաբերյալ հարցերի Ռուբեն Վարդանյանը չպատասխանեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ