20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Գիտնականները հայտնաբերել են Նոյան տապանը, որը 4 800 տարեկան է /ֆոտո/

Noah’s Ark Ministries International (NAMI) խմբի գիտնականները պնդում են, որ 99,9 տոկոս հավանականությամբ իրենց հաջողվել է գտնել Նոյան տապանը, հայտնում է Daily Express-ը։

Ամենայն հավանականությամբ, տապանը գտնվում է Արարատ լեռան վրա՝ ձյան հաստ շերտի տակ։ Գիտնականները որոշ ապացույցներ են ներկայացրել։ Նրանց ներկայացրած լուսանկարներում երեւում է, որ փայտե մասեր են, փորձաքննությունն էլ ցույց է տվել, որ դրանք 4 800 տարեկան են։ 

Խմբի գիտնականներից մեկը՝ Ման-Ֆայ Յուենան, ասել է, որ անչափ մեծ է հավանականությունը, որ իրենց հայտնաբերածը հենց Նոյան տապանն է։ Այժմ նրանք ֆինանսավորում են հավաքում, որպեսզի մեկնեն ու Արարատ լեռան վրա շարունակեն իրենց ուսումնասիրությունները։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ