Սպիտակցի Հայկոյի երգը շոկի է ենթարկում թուրքերին ու ադրբեջանցիներին /տեսանյութ/
Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը համացանցային հիթ է դարձել: Այդ երգը youtube.com-ում այս պահին ունի 33,444,274 դիտում: Դիտումներն ամեն վայրկյան աճում են:Պարզվում է՝ «Մի գնա» երգը վերջին շրջանում դարձել է համացանցում ամենաշատ դիտված ու լսված երգը, ավելին, համացանցում միմյանց հաջորդելով հայտնվում են այս երգի քավեր տարբերակները:
Համացանցում հայտնված տեսանյութերը փաստում են՝ այս երգը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ հատկապես հարևան Թուրքիայում ու Ադրբեջանում: Բազմահազար վիդեո- ֆլեշմոբեր են տարածվել Ինսթագրամում, որի առանցքում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգն է:
Պարզվում է՝ այս երգը դարձել է Թուրքիայում ամենաշատ փնտրված երգերից մեկը, ավելին, թուրքերը թարգմանել են այս երգը ու երգում են ակումբներում, փաբերում, մեքենաների մեջ… Բազմաթիվ թուրքերի ու ադրբեջանցիների համար էլ սա հիստերիայի առիթ է դարձել. որոշ բլոգերներ ակտիվորեն հոլովակներ են տարածում՝ այդ կերպ պախարակելով ու անարգանքի սյունին գամելով նրանց, ովքեր հայ երգիչների երգն են պրոպագանդում ու այն լսում հասարակական վայրերում:
33 միլիոնից ավելի դիտում ունեցող այս երգն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենա նաև տեսահոլովակ: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել լսել համացանցում հիթ դարձած այդ երգը կարող են լսել հենց հիմա և այստեղ: