Իմացեք բոլորդ, որ մոռացել եք Աստծուն
Աստված խոսում է մեղավորի հետ . «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը, կամ բերանդ ես առնում իմ ուխտը։ Չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խոսքերը։ Երբ գողեր էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում եւ ընկերակցում շնացողներին։ Բերանդ չարություն էր տարածում, եւ լեզուդ նենգություն էր նյութում։ Նստած չարախոսում էիր եղբորդ մասին եւ մորդ որդու վրա զրպարտություն բարդում։ Այս բոլորն արեցիր, ու ես լուռ մնացի. դու՝ անօրենդ, կարծեցիր քո մտքում, թե ես էլ կնմանվեմ քեզ։ Արդ, պիտի հանդիմանեմ քեզ եւ այս ամենը առջեվդ դնեմ»։
Իմացեք բոլորդ, որ մոռացել եք Աստծուն. գուցե երբեւէ հափշտակվեք տարվեք, եւ ձեզ փրկող չգտնվի։
Սաղմոս 49:16
Ծովիկ Դավթյան