20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությանը ստիպում են (տեսանյութ)

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ համայնքների խոշորացումն արհեստական չպիտի լինի, մարդիկ կամավոր պիտի գնան այդ քայլին: «Դրամաշնորհով ֆիանսնավորվող նախագիծ է եղել, հիմա էլ է այդպես: Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ Հայաստանը կանխատեսել են 1-ից մեկ ու կես միլիոն բնակչություն ունեցող երկիր, նրանց նպատակն է Հայաստանը տեսնել այդպիսին՝ թույլ, կեղեքված: ՀՀ նախագահը թիվ հրապարակեց՝ Հայաստանը տեսնել առնվազն 4 միլիոնից ոչ պակաս բնակչություն ունեցող երկիր, իսկ համայնքների խոշորացումն իշխանության ծրագրերին հակասող խիստ տենդենց է, միայն խորհրդային տարիներին 250 համայնք է ամայացել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Թաթուլ Մանասերյանն ընդգծեց, որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ոչ Կառավարությունը կողմ չեն այս ծրագրին: «Ես ձեզ հավաստիացնում եմ՝ Կառավարության անդամների մեծ մասի հետ զրուցել եմ, մեծ մասը դեմ է  սրան: Ինչ-որ մարդիկ ուզում են սա անցկացնել: Եթե ուզում են բյուջեից խնայողություններ անել, թող կրճատեն մի շարք հասարակական կազմակերպություններին տրվող ֆինանսական աջակցությունները»,-գտնում է տնտեսագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ