Ո՞ւր են գնում հիմնադրամի փողերը /տեսանյութ/
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունի:
Երեկ՝ մայիսի 23-ին «Հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական երիտասարդական կենտրոնում նախարարը պարզ զրույց ունեցավ հանրության հետ:
«Մտածում եմ, ինչպես պետք է անենք, որ երկու տարվա ժամկետային ծառայությունը, որը մեր մոտ պարտադիր է, և դեռ երկար է լինելու պարտադիր՝ լինի լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորություն: Ինչպես անենք, որ քաղաքացու կապը պաշտպանության համակարգի հետ ոչ սկսվի ու ոչ էլ ավարտվի ժամկետային զինծառայությամբ: Ինչպես անել, որ սպա լինելը լինի չափազանց պատվաբեր և սպա դառնալու համար մեր երիտասարդները մրցեն »,- նշեց նախարարը: Նախարարը խոսեց նաև «հազար դրամների» ծրագրից, ինչը հակասական եւ ծավալուն քննարկումների առիթ էր դարձել:
«Անցել է մի քանի ամիս և 1000plus.am կայքում յուրաքանչյուրը կարող է տեսնել մուտք գործող յուրաքանչյուր լուման և այնպես է կազմակերպված, որ այդ լուման ոչ մի ուրիշ ծրագրի չի կարող նպատակաուղղվել: Յուրաքանյուրը կարող է տեսնել, թե ուր են գնում գումարները»,-պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: