Այլապես դիսբալանս կառաջանա . Կոմանդոս/տեսանյութ/
«Գևորգը արցախյան շարժման առաջին կամավորներից է եղել: Հիշում եմ՝ 14 տարեկան էր կարծեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Նշենք, որ այսօր «Հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական երիտասարդական կենտրոնը նշեց հիմնադրման 5-րդ տարեդարձը: Դպրոցի հիմնադիր՝ Գևորգ Գևորգյանը արցախյան ազատամարտի մասնակից է, հետախույզ:
Արկադի Տեր-Թադևոսյանը կարևորում է հոգու և մարմնի հզորությամբ հաղթանակի հասնելու ձգտումը:
«Ամենակարևորը, որ ֆիզիկական և մտավոր կարողությունները իրար համընկնեն, այլապես դիսբալանս կառաջանա »,-ընդգծեց Արցախի հերոսը:
Արկադի Տեր-Թադևոսյանը երիտասարդների համար խորհուրդներ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում: