Լրջագույն որոշում ընդունելու պահ (տեսանյութ)
«Չեմ կարծում, որ դա հերթական հայտարարությունն էր, ու դրանից բացի քայլեր են արվում: Մենք տեսնում ենք կադրային փոփոխություններ նաև»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վերջին ուղերձին
` ուղղված զինծառայողներին: Ուղերձում նախարարն ասում է, որ խստագույնս պատժվելու են անփութության պատճառով տեղի ունեցած դեպքերի համար պատասխանատու սպաները, և կարգապահությունը զուտ թղթի վրա գրված օրենք չէ:
Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ այստեղ լրջագույն որոշում ընդունելու պահ կա, քանի որ պատերազմող պետություն ենք, ու բանակում կատարվող ամեն մի քայլը պետք է խիստ կշռադատված լինի: