Գնդապետին ազատ կարձակեն /տեսանյութ/
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին կազատվի կալանքից: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Սարուխանյանը ընդգծեց, որ Ավետիսյանի գործի վրա ազդել է համաներումը.« Ըստ օրենքի նա պետք է դեռ ութ ամիս առաջ ազատվեր կալանքից: Մինչ այս ընթացքում նա շարունակ պայքարում էր: Վոլոդյա Ավետիսյանը բազմաթիվ անգամ դիմել է վաղակետ ազատման հանձնաժողովին և անհիմն մերժվել»,-նշեց Սարուխանյանը: Գագիկ Սարուխանյանի փոխանցմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանը շարունակելու է պայքարել հանուն ազատամարտիկների ոտնահարված իրավունքների:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց 2013 թվականի սեպտեմբերի 20-ի երեկոյան` անկախության տոնից ժամեր առաջ:
Ազատամարտիկների խորհուրդը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին, վարչապետին, պաշտպանության նախարարին, գլխավոր դատախազի պաշտոնակատարին:
«Մի՞թե բազմաթիվ պարգևներ և մեդալներ ստացած, ազատամարտիկների մոտ հարգանք վայելող հրամանատարն արժանի էր այսպիսի շնորհավորանքի` անկախության 22-րդ տարելիցի կապակցությամբ», – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էին հղել Վոլոդյա Ավետիսյանի զինակից ընկերները:
Մանրամասները՝ տեսանյութում: