06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Եվ ուտո՛ւմ էին իմ ժողովրդին հացի փոխարեն

Անզգամն ահա իր սրտում ասաց, թե՝ Աստված չկա.
ապականվեցի՛ն և պղծվեցի՛ն անօրենություններով իրենց իսկ գործած,
մե՛կն էլ չմնաց՝ քաղցրություն անի:

Աստված երկնքից նայեց վար՝ մարդու որդիների մեջ,
տեսնելու համար, կա՞ մեկը արդյոք՝ լինի իմաստուն և Աստծուն փնտրի:
Բայց խոտորվեցի՛ն մեկտեղ ամենքն էլ ու անպետքացան:
Ո՛չ մեկը չկա, որ բարին անի, անգամ մե՛կ հոգի:
Որպես թե իրենց չի՛ բացատրվել, որ անօրե՛նն են միատեղ գործում:
Եվ ուտո՛ւմ էին իմ ժողովրդին հացի փոխարեն
և հավելյալ էլ Տեր Աստծու առջև խոստովանություն չեկան կարդացին:

Ուրեմն պիտի երկյուղե՛ն այնտեղ, ուր երկյուղելու մի՛ բան իսկ չկա,
քանի որ Աստված պիտի ցրի՛վ տա և ոսկորները այն մարդկանց, ովքեր
մարդահաճոներ եղան աշխարհում:

Պիտի ամաչե՛ն և պիտի մնան խո՛ր ամոթի մեջ,
քանի որ Աստված անարգե՛ց նրանց:
Եվ Իսրայելի համար ո՞վ պիտի Սիոնից գալով՝ բերի փրկություն.
և պիտի ցնծա՛ Հակոբը՝ եկած այդ մեծ փրկությամբ,
երբ որ սիրելի իր ժողովրդին Տերն ե՛տ դարձնի գերեվարումից,
և Իսրայելը ուրախությա՛ն մեջ կըլինի այդժամ:

գրաբարից փոխադրությունը` Մաքսիմ Ոսկանյանի

ՍԱՂՄՈՍ ԾԲ (52)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ