20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Համտես, երգ ու պար․ վաղը կմեկնարկի տոլմայի փառատոնը

Մայիսի 20–ին, պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվին քաղաքից քիչ հեռու՝ Հնաբերդ գյուղում, կանցկացվի տոլմայի փառատոնը։ Այս տարի այն 7-րդն է։

 ՀՀ Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս փառատոնն արդեն հայտնի է ու սպասված աչ միայն Հայաստանում, այլեւս Հայաստանից դուրս։

Բանախոսը նշեց, որ այս տարվա փառատոնը կարեւոր է նաեւ նրանով, որ ներկայումս ընթանում են Դվին հնավայրի թանգարանացման աշխատանքները, եւ փառատոնը հնարավորություն է տալիս բնակչության շրջանում այ վայրը ճանաչելի դարձնել։

«Այդ նպատակով էլ հնավայրի շրջակա գյուղերը ներառվում են այս փառատոնային ձևաչափի մեջ»,-նշեց Երանուհի Մարգարյանը։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը տեղեկացրեց, որ փառատոնը բաղկացած է երկու մասից՝ մրցութային և գեղարվեստական։ Նա նշեց, որ այս տարի մասնակից թիմերը 27-ն են։

«25 տաղավար է լինելո։ Մեծ ոգևորություն է առաջացրել մեզ մոտ այն, որ փառատոնին կմասնակցի մեր բանակի տաղավարը՝ զինվորներից կազմված թիմով»,- ասաց նա։ Բանախոսը տեղեկացրեց, որ լինելու է նաև սիրողական  հեծանվորդների արշավ։

Փառատոնը լուսաբանելու համար Հայաստան է ժամանել ռուսական Առաջին ալիքի աշխատակազմը։

Փառատոնի ընթացքում կանցկացվի տոլմայի տարբեր տեսակների համտես, կլինեն ավանդական երաժշտություն, երգ ու պար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ