Ինչու է լռում Կարեն Կարապետյանը (տեսանյութ)
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հրաժարվում է պատասխանել հարցերին, թե ինչու , ի վերջո, չցանկացավ ղեկավարել նորընտիր խորհրդարանը: Հիշեցնենք, խորհրդարանի ղեկավարի պաշտոնի համար շրջանառվում էր նաև Կարեն Կարապետյանի անունը: «Այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանում»,-ասաց նա:
Սամվել Ալեքսանյանն էլ կատակեց. «Կամ էլ 500 եվրո տվեք, կխոսի»: Սամվել Ալեքսանյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպես է իրեն հասել ամենամեծ աշխատասենյակներից մեկը, որ նախկինում Առաքել Մովսիսյանինն էր, ասաց` «Ժերեբյովկա ենք արել»: