26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Երևանում ամեն 4-րդ ընտանիք փլուզվում է» /տեսանյութ/

«Երևանում ամեն 4-րդ ընտանիք փլուզվում է։ Շատ տղամարդիկ գտնվում են դրսում, և տղաները դաստիարակության խնդիր են ունենում, չգիտեն՝ ինչպես դառնալ տղամարդ, հետագայում ընտանիքի հիմքը թուլանում է», -այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ընդգծելով՝  ամեն 5-րդ ընտանիք նպաստ է ստանում 30000 դրամի չափով։

«Մեր տնտեսությունը բավականին թույլ է։ Հայաստանի բանկերում կա 2 միլիարդ դոլար, ամեն շնչի հաշվով 1000 դոլար։ Սա նշանակում է, որ կա փող մեր երկրում, բայց համարյա չի աշխատում։ Մեր ընտանիքի պահպանման համար պետք է, որ տնտեսությունը սկսի արդյունավետորեն աշխատել»,-  շեշտեց սոցիոլոգը։

«Հայաստանի ընտանիքների 25%֊ի դեպքում ընտանիքի գլխին կինն է։ Տղամարդը մահանում է պատերազմի, ավտովթարի հետևանքով, տղամարդիկ թիրախավորված են, հիմնական արտագաղթողներն են, ինչը բերում է նրա դերի նվազեցման»,- ընդգծեց ասուլիսի մյուս բանախոսը՝   հոգեբան Իրինա Ծատուրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

https://www.youtube.com/watch?v=88Zu-TanY4Y

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ