Սերժ Սարգսյանը ծանոթացավ սիսիանցի կանանց արտադրանքին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիք աշխատանքային այցը սկսեց Սիսիանից: Նա այցելեց “Ավալ Թրեիդ” ՍՊ ընկերություն, որը զբաղված է տրիկոտաժի արտադրությամբ: Այն սկսել է աշխատել այս տարվա ապրլից, 90 աշխատողից 77-ը կին է:
Տնօրեն Արմեն Գալստյանի խոսքով, հիմնական արտադրանքը մանկական տրիկոտաժ է, դա էլ կախված է պահանջարկից: Հայաստանում արտադրանքը չի իրացվում, արտահանվում է Ռուսաստան:
Տնօրենը նախագահին հավաստիացրեց, որ առաջիկայում աշխատեղերի թիվը կավելանա եւ կհասցվի 120-ի: