Շուշաննա Թովմասյանը` օլիգարխի աղջիկ
Շուշաննա Թովմասյանը նկարահանվում է “Տնփեսա” հումորային նախագծում, որն առաջիկայում կցուցադրվի “Արմենիա” հեռուստաընկերությամբ:
Սերիալային դերասանուհին նշել է, որ սիթքոմում մարմնավորում է օլիգարխի աղջկա.“Ստանալով Էլենից միանգամայն տարբեր կերպար մարմնավորելու առաջարկ` շատ ուրախացա”:
Շուշաննայի խոսքով` դերասանական կազմում ամենափոքրն է, խաղընկերների հետ հաճույքով է աշխատում.“Մկրտիչ Արզումանյանի եւ Հովհաննես Ազոյանի հետ ոչ միայն հեշտ է, այլեւ շատ հետաքրքիր: Նրանք իրենց խորհուրդներով շատ են օգնում: Բարձր եմ գնահատում նրաց պրոֆեսիոնալ եւ լուրջ մոտեցումը գործին”:
““Տնփեսա”-ի նկարահանման հրապարակում ջերմ եւ տրամադրող մթնոլորտ է: Մեծ անհամբերությամբ էի սպասում մեկնարկին եւ հանգստացած ու թարմ ուժերով ներկայանում եմ իմ նոր աշխատանքին”,-հավելել է նա:
աղբյուրը` Bravo.am