12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այդ տեսանյութում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ որևէ փաստ չկա. Շարմազանով /տեսանյութ/

Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  լրագրողների հետ ճեպազրույցի  ընթացքում նշեց՝ նիստի ընթացքում  ՀՀԿ-ն քննարկել է Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր. կուսակցությունը դրական է գնահատել  ՀՀԿ-ի կողմից իրականացված   նախընտրական քարոզչությունը. բակային հանդիպումները արդյունավետ են գնահատվել:

Ինչպես հայտնի է, այօր  «Ելք» դաշինքը հայտարարեց՝ ՀՀԿ-ն ընտրակաշառքէ բաժանել և որ  իրենք ապացույցներ ունեն դրա վերաբերյալ:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Շարմազանովը նշեց՝ ՀՀԿ-ն դեռ երեկ մեկնաբանել է Փաշինյանի ահազանգը՝ Մալաթիայում տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ: 

«Կրկնում եմ՝ դա իրականությանը չի համապատասխանում: Այդ  տեսանյութում  չկա ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ որևէ փաստ: Իսկ այսօրվա իրավիճակի հետ կապված՝ կարող եմ ասել՝ բոլոր մեղադրանքները մերկապարանոց են», – նշեց Շարմազանովը:

 Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ