26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շատ ամբիցիոզ նպատակ ունենք`մինչև տարվա վերջ կրկնապատկել զբոսաշրջիկների քանակը

«Կարծում եմ, որ հինգ տարվա ընթացքում գոնե այն զբոսաշրջային ուղղությունները, որտեղ ամենաշատ զբոսաշրջիկն է լինում, արդեն կլինեն պատշաճ և բարվոք վիճակում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթյունյանց: Նա անդրադարձավ նաև լուրերին, թե Գառնում քարերի սիմֆոնյայի մոտ շինարարություն է գնում և սրճարան են կառուցելու: Զարմինե Զեյթյունայանցն ասաց, որ համաշխարհային բանկի ծրագրում մտնում է նաև քարերի սիֆոնիան և Գառնիից դեպի քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը:«Ես մեկ երկու շաբաթ առաջ այնտեղ էի, տեսա, որ շինարարություն է գնում և համայնքի ղեկավարին ասացի, որ զգուշացնի շինարարություն անողին, որ ծանոթանա համաշխարհային բանկի ծրագրին:

Այնտեղ գոտևորում, որպես այդպիսին, չկա, բայց իմանա, որ Համաշխարհային բանկի ծրագիրը հենց սկսվեց, իր օբյեկտը լուրջ վտանգի տակ է լինելու»,-ասաց նա և նշեց, որ այդ հարցը արդեն քննարկվում է: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ զբոսաշրջային վայրերում պետք է լինի հանգստի գոտի, սրճարան, ռեստորան, ապա նա կարևորեց դա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ