27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

15-20 օրվա ընթացքում փոսալցման աշխատանքները կավարտվեն. նախարար (տեսանյութ)

«Իջևանի միջպետական ճանապարհի փակվելու խնդիրը կապված չէր ճանապարհների վիճակի հետ: Այնտեղ ուրիշ հարցեր են բարձրացնում: Ճանապարհի որակը երկրորդական խնդիր էր: Այն ավելի շատ վերաբերում էր միջպետական ճանապարհի կողքի շինությունների դիմացը բետոնե արգելափակոցները հանելուն»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով մայիսի 10-ին իջևանցիների կողմից Իջևանի միջպետական ճանապարհի փակվելու պատճառներին:

Նախարարը  նշեց, որ արդեն աշխատանքներ են ընթանում, 15-20 օրվա ընթացքում փոսալցման աշխատանքները կավարտվեն:

Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ նաև Հաղարծինի հատվածում երեկվանից սկսվել է կապիտալ շինարարություն, և 10 օրվա ընթացքում այդ աշխատանքն էլ կավարտվի:

Հարցին, թե ինչու ժամանակին չի արվել, նա պատասխանեց. «Եղանակի պատճառով, ցեխի պատճառով հնարավոր չի եղել ավելի վաղ անել: Հնարավորության սահմաններում արվում է: Ես ներկայացրել եմ, որ Հայաստանում ճանապարհների բարեկարգման համար անհրաժեշտ է մոտ 500 միլիարդի ծրագիր, տարեկան 100 միլիարդ դրամ: Իհարկե, հնարավորությունները սահմանափակ են, անում ենք մաքսիմալ չափով»:

Վահան Մարտիրոսյանը նշեց նաև, որ շուտով կայանալու է նաև Հյուսիս-Հարավի պատասխանատուների հետ կառավարությանն առընթեր կառավարման խորհրդի նիստ: «Հիմա աշխատանքները շարունակվում են: Իսպանակա ու չինական ընկերություններին ժամանակ է տրված, որ վերսկսեն իրենց աշխատանքները: Մայիսի վերջ, հունիսի սկիզբ կլրանա այդ ժամանակը, կանդրադառնանք:

Դանդաղ է գնում աշխատանքը»: Պատճառն էլ, ըստ նախարարի, եղանակն ու իրենց ներքին խնդիրներն են` կապալառուների միջև հարաբերությունները: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ